Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.02.2023 - 16.02.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրել հայտատուին` վերջինիս դիմումի հիման կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում:
1 2920

Քննարկվել է 21.06.2021 - 06.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:  Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ N707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում:
0 5410